ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական բանակը լուրջ կորուստներ է կրում առաջնագծում․ Պրիգոժին
«Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ ռուսական բանակը լուրջ կորուստներ է կրում առաջնագծում, ինչը հանգեցրել է Ուկրաինայում կռվող ՌԴ ԶՈւ անձնակազմի կրճատմանը։
«Այս պահին ռազմաճակատում շատ լուրջ կորուստներ կան։ Սպանվածներ, վիրավորներ և անհետ կորածներ։ Ստորաբաժանումներում մարտիկների թիվը կրճատվում է։ Եթե նախկինում դասակը 100-ից ավելի հոգով առաջադրանք էր կատարում, ապա այժմ այն 50 կամ 60 է։ Երբ անձնակազմը նվազում է, բնականաբար, զինվորների մահը շատանում է։ Մարդիկ պետք է մոբիլիզացվեն ու պատրաստ լինեն։ Հակառակ դեպքում հնարավոր չէ կանգնեցնել պատերազմն ու մարդկաին և տարածքների կորուստները», - Պրիգոժինի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Տյոտկինո գյուղում գտնվող շաքարավազի գործարանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները բետոնե պատնեշով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան մի...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապե...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշ...