«Սերբերը չեն հանդուրժի ահաբեկչությունը». ինչ է հայտնի Հյուսիսային Կոսովոյի հակամարտության մասին

Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունում ոստիկանության հետ բախումների ժամանակ երեք սերբեր են սպանվել, երկուսը՝ ծանր վիրավորվել, ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

 

Կոսովոյի ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ի գիշերը գործողություն է իրականացրել 30 հոգանոց «զինված խմբի» դեմ, որը ենթադրաբար հարձակվել է Բանսկա գյուղում իրավապահների վրա՝ սպանելով նրանցից մեկին և վիրավորելով երկուսին։

 

 «Մենք տեսնում ենք զինված մարդկանց համազգեստով, ծանր զենքերով, նրանք կրակում են մեզ վրա, մենք կրակում ենք նրանց վրա»,- ասել է Կոսովոյի հյուսիսային շրջանի ոստիկանության հրամանատարի տեղակալ Վետոն Էլշանին։

 

Կոսովոյի ոստիկանությունը «ահաբեկիչներին» նկարագրում է որպես դիմակավորված անձինք՝ զինված խլացուցիչ հրացաններով, գնդացիրներով, ձեռքի նռնակներով և նռնականետերով։ Նրանցից երեքը սպանվել են, եւս վեցը բերման են ենթարկվել, պնդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

 

Հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ հրաձգությունը սկսվել է վանքի մոտ, սերբական Նովի Սադ քաղաքի վանականները, նորեկները և ուխտավորները չեն տուժել։

 

Մասնակի ճանաչված հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 24-ին արած իրենց հայտարարություններում բախումների համար մեղադրել են Սերբիայի վրա։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ այն մարդիկ, ում հետ ոստիկանությունը կրակ է բացել, «կազմակերպված ուժ է, որը եկել է Կոսովոյում կռվելու»։ Նրա խոսքով՝ նրանք բոլորն էլ առանց անձը հաստատող նշանների զինվորական համազգեստ են հագել, դեմքը թաքցրել են դիմակների տակ և լավ զինված են եղել։

 

Ալբանական փոստ պորտալը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, հայտարարել է, որ Կոսովոյի ոստիկանությունը, իբր, փոխհրաձգություն է իրականացրել Վագների ՊՄԿ-ի զինվորների և ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների հետ։

 

Վուչիչը այս հրապարակումներն անվանել է «կեղծ քարոզչություն Պրիշտինայից»։ Նրա խոսքով, տարածաշրջանում «վագներականների» մասին տարածված բոլոր տեղեկությունները կեղծ են, ինչպես նաև ալբանական հրապարակումների կողմից որպես սպանված «սեբի» լուսանկար փոխանցված լուսանկարը:

Քաղաքականություն