Իսրայելը հարվածել է Հորդանան գետի արևմտյան ափին․ կան զոհեր
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին և Թուլկարեմ քաղաքներին։ Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 պաղեստինցի։
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր Հորդանան գետի արևտյան ափի հյուսիսում գտնվող երկու քաղաքներում հակաահաբեկչական խոշոր գործողություն իրականացնելու մասին:
«Պաղեստինի առողջապահության նախարարության ու ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ առնվազն ինը պաղեստինցի է զոհվել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի լայնածավալ ցամաքային ու օդային ռազմական գործողության հետևանքով։
Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսված ներխուժմանը մասնակցում էին հարյուրավոր զինվորներ, որոնց օգնում էին կործանիչները, անօդաչու թռչող սարքերն ու բուլդոզերները՝ թիրախավորելով միաժամանակ երեք տարածք՝ Ջենինը, Թուլկարեմը և Հորդանանի հովիտը», - հայտնել է հեռուստաալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մար...
Ռուսական ուժերին սպասվում է «ծանր ճակատամարտ» . Քոհեն
Ուկրաինան մտադիր է որոշ ժամանակով պահել Կուրսկի շրջանի այն տարածքները, որոնք օգոստոսի սկզբին սկսված ռազմական գործողությա...
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի վրա. վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կասետային զինամթերքով հարձակվում է...
ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։«...