Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. Տիգրան Ավինյան
Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- գրել է Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ Տավուշում ոստիկանության հատուկ գործողություններ իրականացնելու վերաբերյալ լուրերի մասին
Ներքին գորշերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իր...
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Արագածոտնի մարզի Ամբերդ ամր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարհանում «Դորիան» փոթորկի պատճառով
ԱՄՆ-ի արևելքում գտնվող Ջորջիա, Ֆլորիդա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում տարհանում է հայտարարվել «Դորիան» փ...
Ադրբեջանն անում է, ինչ ցանկանում է. Մովսես Հակոբյանի զգուշացումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-...