Ադրբեջանն անում է, ինչ ցանկանում է. Մովսես Հակոբյանի զգուշացումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել:
«Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ ճանապարհին, իսկ նրանք, ովքեր միայն այսօր են զարմանում, ապա կա՛մ աշխարհագրություն չգիտեն, կա՛մ չեն հասկացել ստորագրված փաստաթղթի էությունը: Ստացվում է՝ այսօր Ադրբեջանն իր տարածքում անում է այն, ինչ ցանկանում է:
Եթե այսօր սահմանային անցակետ է տեղադրել, վաղը կարող է փորել այդ ճանապարհը ու այդտեղով տրանսպորտային միջոցների երթեւեկը չթույլատրել կամ ձերբակալել այդտեղով անցնող մեր քաղաքացիներին՝ մեղադրելով Ադրբեջանի դեմ կատարած հանցագործության համար: Ամեն ինչ կարող է լինել»,- մեզ հետ զրույցում մանրամասնում էր Հակոբյանը:
Ըստ Արցախի հերոսի՝ Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջեւան գնացող միջանցք ունենալու ցանկություն ունի: Ալիեւի խոսքերն էր մեջբերում, որ «եթե միջանցք բառը ձեզ դուր չի գալիս, ապա կարող ենք Լաչինի միջանցքը եւս վերանվանել»: Իսկ եթե Լաչինի միջանցքը վերանվանվի, բացատրում է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը, ու այն դառնա ՀՀ-ն Արցախին կապող ուղղակի ավտոմայրուղի, ապա Ադրբեջանն այդտեղ էլ մաքսային ու անձնագրային կետեր տեղադրելու հարց կբարձրացնի:
«Այսինքն՝ Սյունիքում տեղադրված անցակետը «մեսիջ է» մեր իշխանությանը, որ եթե չլինի «միջանցք», ապա նմանատիպ անցակետեր կլինեն Արցախում, Սյունիքում, վաղը, մյուս օրը՝ մեկ ուրիշ հատվածում, որտեղ կկարողանան տեղակայվել Ադրբեջանի զինված ուժերը: Ու հենց այսպես կձեւավորվեն մեր հարաբերությունները»,- հավելում էր մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին .ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդո...
Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168 am
168.am-ը գրել է, որ ադրբեջանցիները կրակել են Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ :Լրատվամիջոցի...
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՀՀ ՊՆ-ն հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ...
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...