ՆԳՆ-ն՝ Տավուշում ոստիկանության հատուկ գործողություններ իրականացնելու վերաբերյալ լուրերի մասին
Ներքին գորշերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել։
«Մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար:
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն տեղեկացնում է՝ տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման ն...
Կիրանցում արդեն մոտ մեկ ժամ է՝ էլեկտրաէներգիա չկա
Տավուշի մարզի Կիրանց գյուղում արդեն մոտ մեկ ժամ է՝ էլեկտրաէներգիա չկա։Հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությ...
Կիրանց չափագրողներ են եկել. գյուղացիները լարված են. ինչ վիճակ է այնտեղ
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, չ...
ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջա...