Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 4-ի անկարգությունների 44 կազմակերպչի ու մասնակցի
Ոստիկանությունը ձերբակալել է ևս 8 անձի, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ քաղաքացիների բազմությունը փորձել էր գրոհել նախագահական նստավայրի վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է 44 մարդ, ևս չորսը հետախուզման մեջ են», - ասել է Դարախվելիձեն։
Նա նշել է, որ ձերբակալությունների համար հիմք են դարձել հեռուստաալիքների տեսագրություններն ու տեսառեպորտաժները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը և փորձել են ներս մտնել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավորների բուժմամբ զբաղվող մարզային բժշկական կենտրոններ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Մասնավորապես, նախարարն այցելել է...
Ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում. նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին...
Վարդևանյանը հետ վերցրեց իր ասածը. ԿԸՀ նախագահ
Ընտրությունների ընթացքում եղած խնդիրները չեն ազդել վերջնարդյունքի վրա: Այ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախ...
Ցուցարարները շամպայն բացեցին ու շնորհավորեցին միմյանց
«Սա հայ ժողովրդի հաղթանակն էր»,- լսելով Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշման մասին՝ Վերաքննիչ դատարանի մոտ հայտարարե...