
Այդ օդն ամեն օր շնչում են մեկ միլիոնից ավել մարդիկ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել անդրադառնալով՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհին:
«Տեսնում ենք, թե ինչպես է առանց այդ էլ աղտոտված Երևանի օդը կրկնակի թունավորվում՝ այրվող աղբից տոքսիկ գազերով։ Այդ օդն ամեն օր շնչում են մեկ միլիոնից ավել մարդիկ՝ Երևանում և հարակից բնակավայրերում։
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանում անգամ այսպիսի տարրական խնդիրը մնում անլուծելի։ Պատասխանը,ցավոք, պարզ է․Հայաստանը չի կառավարվում, իսկ մեր պաշտոնատար անձինք պայմանականորեն բաժանվում եներեք խմբի․
1․ Նրանք, ովքեր չգիտեն և չեն էլ ցանկանում իմանալ, թե ինչպես լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։
2․ Նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես պետք է աշխատել, որ խնդիրները լուծվեն, բայց խուսափում են պատասխանատվությունից։
3․ Եվ նրանք, ովքեր չեն հասկանում խնդիրների ծավալը և դրանց լուծման ուղիները, բայց վստահ դեմքով որոշումներ են կայացնում:
Սա այնիշխ անությունն է, որը ձևավորվել է 2021թ. ընտրությունների արդյունքում և մենքբոլորս ստիպված ենք վայելել դրա հետևանքները ամեն օր։ Գնդակը ժողովրդի՝ այսինքն մեզանից յուրաքանչյուրի դաշտում է։ Պետք է որոշենք՝ շարունակումենք ապրել չկազմակերպված ու վտանգավոր միջավայրում, շնչել գարշահոտ ու փոշի, պարելՖեստիվառներում, թե՞ ցանկանում ենք փոխել այս իրավիճակը»: