
Ռուսները դեմ են, թող իրենք էլ հեռացնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ռուսական իշխանական որոշ շրջանակներ խիստ բացասաբար են տրամադրված Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նկատմամբ եւ կարծում են, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Մինչդեռ իրավական ճանապարհով դա գրեթե անհնարին է, քանի որ ռեկտոր ընտրող հոգաբարձուների խորհուրդը Դարբինյանի կողմն է:
Վերջին շրջանում ՌԴ այցելած ՀՀ պաշտոնական պատվիրակություններից մեկի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասել է` ինչո՞ւ չեք Արմեն Դարբինյանին հեռացնում այդ պաշտոնից` Ռուսաստանից փող է ստանում, բայց բուհը վերածել է սորոսականների որջի, շրջանավարտներին էլ Եվրոպա է ուղարկում:
Նա ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին, որ Դարբինյանը դեռ շարունակում է աշխատել: Սակայն, մեր տեղեկություններով, նախորդ փորձից հետո, երբ ՀՀ իշխանություններն ԱԱԾ-ով, ԿԳՄՍՆ-ով փորձեցին հեռացնել Դարբինյանին եւ ձախողվեցին` ուսանողական ու դասախոսական կազմը ոտքի ելավ, Նիկոլ Փաշինյանն այլեւ չի ուզում իր վրա վերցնել այդ անշնորհակալ գործը, եւ երբ կրկին ռուսները բարձրացրել են այդ հարցը, ասել է` ռուսները դեմ են, իրենք էլ թող հեռացնեն»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում