
Դատախազները դրամական հավելում կստանան. կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիտում որոշեց կառավարության
պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 1,1 մլրդ դրամ՝ դատախազներին դրամական հավելում
տրամադրելու համար:
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ ԱԺ կողմից 2023-ի մարտի
22-ին ընդունվել և ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ և պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին» օրենքը, որով դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով
պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, օրենքով սահմանված
կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Նախագծի հիմքում դրված հաշվարկի համաձայն՝ 2023 թվականի համար դատախազներին
հավելումներ վճարելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 878-Ն որոշմամբ
ՀՀ դատախազությանը տրամադրվել է 1,200,000.0 հազ.դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ է
2,313,430.9 հազ. դրամ գումար, հետևաբար անհրաժեշտ է լրացուցիչ 1,113,430.9 հազ. դրամ
գումար:
Առաջարկվող նախագծով նախատեսվում էՀՀ կառավարության պահուստային
ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 1,113,430.9 հազ.դրամ գումար՝դատախազներին հավելումներ
տրամադրելու համար:
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության
պաշտոններզբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝
համաձայն որի՝ Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված
և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում
է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ըստ այդմ՝դատախազներին մեկ տարվա
կտրվածքով կտրամադրվի հավելում՝ 2,313,430.9 հազար դրամի չափով: