
Իսրայելցի պատանդների մարմինները գտնելու համար առնվազն 10 օր կպահանջվի. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ զոհված իսրայելցի պատանդների մարմինները գտնելու համար առնվազն տասը օր կպահանջվի, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և Համասի միջև համաձայնության մասին՝ խաղաղության ծրագրի առաջին փուլը կյանքի կոչելու համար. պաղեստինյան շարժումը կազատի պատանդներին, իսկ Իսրայելը կհեռացնի իր զորքերը։
Ըստ թերթի՝ իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Համասը դժվարություններ կունենա մնացած բոլոր պատանդների մարմինները գտնելու հարցում, և որ դա ավելի երկար կտևի։
Երկուշաբթի օրվանից Եգիպտոսում անուղղակի բանակցություններ են ընթանում Համասի և իսրայելական պատվիրակությունների միջև՝ Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ Գազայի հատվածում երկամյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 29-ին հրապարակված Թրամփի Գազայի խաղաղության ծրագիրը ներառում է 20 կետ և կոչ է անում անհապաղ հրադադարի՝ կախված պատանդների ազատ արձակումից 72 ժամվա ընթացքում։