Ուկրաինայում վիրավորվել են ճապոնացի և գերմանացի լրագրողներ
Կիևի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքում մի քանի օրվա ընթացքում վիրավորվել են երկու լրագրողներ Գերմանիայից և Ճապոնիայից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը։
«Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 31-ին, լրագրող Վատարու Սեհիտան, ով աշխատում է «Ասահի» թերթում, բեկորային վնասվածք է ստացել կոճի հատվածում, երբ նա գտնվում էր Կիևի իր հյուրանոցի մոտ», - ասվում է ՀԿ-ում:
Միաժամանակ, նրա գործընկեր Նորիտո Կոնիսուեն, ով այդ պահին գտնվում էր հյուրանոցում, չի տուժել։
Երկրորդ վիրավորը գերմանական «Bild» թերթի թղթակից Բյորն Ստրիցելն էր, ով մի քանի օր անց՝ հունվարի 2-ին, դեմքին բեկորային փոքր վնասվածքներ էր ստացել Կրամատորսկի մերձակայքում գտնվող Դրուժկովկա քաղաքի իր հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Այս միջադեպը ցուցադրվել է ֆրանսիական TMS հեռուստաալիքի Quotidien շոուի ժամանակ:
Լրագրող Պոլ Գասնյեն ուղիղ եթերով հեռարձակում էր իրականացնում Դրուժկովկայից մի ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը։ Երբ թղթակիցը հայտնվել է կադրում, ֆոնին պայթյուն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Մակեևկայի ողբերգության հետևանքով ռուս զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-ի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության վերաբե...
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
Մեծ Բրիտանիայում իրանական ԻՀՊԿ-ն կճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը...
Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայում քրդական ուժերի հավաքագրման կենտրոնի վրա, կան զոհեր
Հունվարի 3-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոսից 700 կմ հեռավորության վրա գտնվող Ալ...