Մեզ համար առայժմ ոչինչ չի փոխվում դեպի լավը․ ՌԴ նախագահի օգնական
ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը դեպի լավը չի փոխվի՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
«Մեզ բոլորովին չի հետաքրքրում՝ Թրամփը, թե Քամալա Հարիսը, մեզ համար առայժմ ոչինչ չի փոխվում դեպի լավը», - կիրակի լրագրողներին ասել է Պատրուշեւը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել է, որ նախատեսում է թեկնածու առաջադրել մինչև օգոստոսի 7-ը: Հանրապետական կուսակցության թեկնածուն ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությո...