Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի հետախուզական տվյալներ ստանալու համար․ Պեսկով
Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ հետախուզական տվյալներ ստանալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մենք ունենք մեր սեփական հնարավորությունները, այդ թվում՝ տիեզերական հնարավորությունները՝ կատարելու հատուկ ռազմական գործողության առջև ծառացած բոլոր խնդիրները», – ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի այն պնդումները, թե Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է արբանյակային հետախուզական տվյալներ՝ Ուկրաինայի տարածքում հրթիռային հարվածների համար։
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Օլեգ Ալեքսանդրովն «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել էր, որ Կիևն ունի «Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի համագործակցության փաստեր» առ այն, որ անցկացվում է Ուկրաինայի տարածքի արբանյակային հետախուզություն՝ ռազմավարական թիրախների խոցման նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական բանակն ամեն օր եռանիշ թվով զինվորներ է կորցնում Բախմուտում. Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայություն
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունն անհանգստացած է Ուկրաինայի արևելյան Դոնբասում Բախմուտ քաղաքի համար մղվող մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածում «Պաղեստինյան աշտարակի» վրա հարձակումը՝ Al Jazeera-ի ուղիղ եթերում
Գազայի հատվածում «Պաղեստինյան աշտարակի» վրա հարձակման պահը ֆիքսվել է Al Jazeera-ի ուղիղ եթերում: Իսրայելական...
Դա կախված է Պուտինի որոշումից․ Պեսկով
Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի երկարաձգման որոշումը կախված կլինի ՌԴ նախագահ Վլադի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զապորոժիեի ուղղությամբ Leopard 2 տանկ է ոչնչացվել
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Զապորոժիեի ուղղությամբ Leopard 2 տանկ է ոչնչացվել. անձնակազմը լքել է մեքենան և փ...