ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածում «Պաղեստինյան աշտարակի» վրա հարձակումը՝ Al Jazeera-ի ուղիղ եթերում
Գազայի հատվածում «Պաղեստինյան աշտարակի» վրա հարձակման պահը ֆիքսվել է Al Jazeera-ի ուղիղ եթերում:
Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող երկու բարձրահարկ շենքերի վրա, որոնք օգտագործվում էին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը, գրում է The Times of Israel-ը։
«ՀԱՄԱՍ-ը միտումնավոր է տեղավորում իր ռազմական ակտիվները Գազայի հատվածում խաղաղ բնակիչներով շրջապատված հատվածներում: Հարվածից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել է տարհանվել»,- ասել են իսրայելցի զինվորականները:
Խոսքը «Պաղեստինյան աշտարակի» մասին է, հայտնում է Quds գործակալությունը։ 14-հարկանի շենքում տեղակայված են ՀԱՄԱՍ-ի հետ կապված գրասենյակները, հայտնում է Associated Press-ը: Զոհերի թիվը անհայտ է, գրում է AP-ն:
ՀԱՄԱՍ-ի ռազմական խոսնակ Աբու Օբեյդան խոստացել է Իսրայելին կոշտ պատասխան տալ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
Հրապարակվել են Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման առաջին կադրերը: Պաղեստինյան ԶԼՄ–ները, վկայակոչելով երկրի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թել Ավիվի երեկոյան հրթիռակոծության հետևանքները. զոհերի և վիրավորների թիվն աճել է
Համացանցում հրապարակվել են այս երեկո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետևանքները պատկեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցային մարտերի կադրեր` Իսրայելի Սդերոտ քաղաքից
Փողոցային մարտերի կադրեր են հրապարակվել Իսրայելի Սդերոտ քաղաքից։ՀԱՄԱՍ-ի զինյալներն առավոտյան մտել են սահմանամերձ այս քաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական ռազմական տեխնիկայի շարժը. ՀԱՄԱՍ-ի մոտ 300 զինյալ ներթափանցել է երկիր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման 200-ից 300 զինյալներ ներթափանցել են Իսրայելի սահմանային շրջաններ, հայտնում է Haaretz թերթը՝ վկ...