Ուկրաինական բանակն ամեն օր եռանիշ թվով զինվորներ է կորցնում Բախմուտում. Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայություն
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունն անհանգստացած է Ուկրաինայի արևելյան Դոնբասում Բախմուտ քաղաքի համար մղվող մարտերում Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստներով։ Ինչպես գրում է Der Spiegel-ը, գերմանական արտաքին հետախուզության ներկայացուցիչները Բունդեսթագում գաղտնի հանդիպման ժամանակ գերմանացի քաղաքական գործիչներին հայտնել են, որ ուկրաինական բանակը Բախմուտի մոտ մարտերում ամեն օր եռանիշ թվով զինվոր է կորցնում։
Գերմանական հետախուզական ծառայության կարծիքով՝ ռուսների կողմից Բախմուտի գրավումը լուրջ հետեւանքներ կունենա, քանի որ դա թույլ կտա ռուսական զորքերին ավելի խորանալ դեպի Ուկրաինա։
Ներկայացուցիչները նշում են, որ ռուսական բանակը Բախմուտի մոտ գործել է «անխնա դաժանությամբ»՝ զինվորներին հարձակման մեջ նետելով «թնդանոթի մսի» պես։ Հետախուզական ծառայությունը ենթադրում է, որ ռուս զինվորականների շրջանում մեծ կորուստները էական դեր չեն խաղում Ռուսաստանի պատերազմական մարտավարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենայի...
Պուտինը հանձնարարել է բանակի անձնակազմի թիվը հասցնել 1.5 մլնի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հրամկազմի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի 2-րդ ալիքի մասին. կզորակոչվի մինչև կես միլիոն մարդ. The Times
Արեւմտյան հետախուզությունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի երկրորդ ալի...