
Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի

Հայաստանում ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռված և Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի ևս մեկ քաղաքացի: Այս մասին Sputnik–ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ–ն հաստատել է այս տեղեկությունը:
Վանո Սաբաշվիլին ձերբակալվել է սեպտեմբերի սկզբին Վրաստանից Հայաստան մուտք գործելիս, իսկ ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Նա նախկինում դատապարտվել էր ԴԺՀ դատարանի կողմից ուկրաինական կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար և հեռակա կարգով դատապարտվել ազատազրկման։ Հայաստանի գլխավոր դատախազությունն այժմ որոշում է կայացնում նրա արտահանձնման վերաբերյալ։
Հիշեցնենք` Սեպտեմբերի սկզբին Հայաստանի իրավապահները ձերբակալել են նաև Գեորգի Կինոիանիին, որը նույնպես Ռուսաստանի կողմից հետախուզվում էր որպես վարձկան։