Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը. Փաշինյան
Հայաստանը լիովին ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսպիսով նա պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ՀՀ–ն չի պատրաստվում ճանաչել ՌԴ–ի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան։
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ՄԱԿ–ում Վրաստանին վերաբերող
հարցերի քվեարկությունների ժամանակ որոշակիորեն փոխեց իր վարքագիծը, և պաշտոնական Թբիլիսին
գոհունակություն հայտնեց։ 2019 թ. ՀՀ–ն առաջին անգամ ձեռնպահ քվեարկեց Վրաստանի նախաձեռնած
«Աբխազիայից և Հարավային Օսիայից հարկադիր տեղահանված անձանց և փախստականների վիճակի
մասին» բանաձևի քվեարկությանը»,– մանրամասնել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...