Բունտ է հասունանում. ԿԸՀ-ն մինչ օրս չի վճարել ընտրական հանձնաժողովներիանդամների աշխատավարձը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին եւ նախագահներին:
Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որեւէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել:«Իրավունքի» հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ի անփութության պատճառով մինչ օրս ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել:
«Իրավունքը» դիմեց ԿԸՀ-ի մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանին` հասկանալու համար, ինչու մինչ օրս հանձնաժողովի անդամներն իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Մեր հարցին ի պատասխան` ԿԸՀ-ի մամուլի պատասխանատուն նշեց, որ աշխատանքն ընթացքի մեջ է, պարզապես ԿԸՀ-ն խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:
Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում տեղյակ չեն, որ անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ԿԸՀ-ն պարտավոր է հանձնաժողովի անդամներին վճարել հասանելիք 68.000 դրամ աշխատավարձը 10 աշխատանքային օրվա ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...