Ալիևը պնդել է, որ Ռաիսին անձամբ ժամանի սահմանային ամբարտակի բացմանը. նոր մանրամասներ Իրանի նախկին նախագահի մահվան մասին
Իրանի և Ադրբեջանի նախարարները պետք է ներկա լինեին զրոյական սահմանային կետում ամբարտակի բացմանը, սակայն Իլհամ Ալիևի պնդմամբ Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռաիսին համաձայնվել էր անձամբ մասնակցել արարողությանը, Իրանի խորհրդարանի անդամ Քեմրան Ղոզանֆարիի խոսքերը մեջբերում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Ինչպես ընդգծում է աղբյուրը, այս միջադեպից մի քանի օր առաջ Ալիևը հանդիպում է ունեցել նաև իսրայելցի ռաբբիների հետ։
«Իսլամական Հանրապետության ուժերի ձեռքում հայտնված փաստաթղթերից մեկի համաձայն՝ 2024 թվականի մայիսի սկզբին կայացած փակ խորհրդակցության ժամանակ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է լիկվիդացնել Իրանի բարձրաստիճան և կարևոր գործիչներից մեկին։
Իրանական հետախուզական գործակալությունների կողմից ձեռք բերված այլ փաստաթղթերի մեջ կան Պենտագոնի նյութեր, որոնք հիշատակում են ուղղաթիռի կործանման մասին: Դրանք հստակորեն նշում են, որ միջադեպը ծրագրվել և կազմակերպվել է Իսրայելի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Բաքվի մասնակցությամբ», - գրում է աղբյուրը:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են 2024 թվականի մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նրանք վերադառնալիս են եղել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ՋրԷԿ-ի բացման արարողությունից, որտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Մանավազյանը ներկա են գտնվել Փարաքարի ավագանու նիստին
ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Մանավասյանը ՔՊ ավագանու անդամների հրավերով ժամանել են Փարաքար...
Հորմուզը շրջափակվում է․ ԱՄՆ ատոմային ավիակիրները մոտեցել են Իրանի ափերին
Ըստ USNI-ի ամփոփագրի՝ Արաբական ծովում տեղակայված է ամերիկյան ռազմածովային ուժերի 14 նավից բաղկացած խմբավորում, որի կազմո...
Վիլնյուսում ՌԴ դեսպանատան դիմաց գտնվող լճակի ջուրը ներկվել է արյան գույնով
Վիլնյուսում ՌԴ դեսպանատան դիմաց գտնվող լճակի ջուրը ներկվել է արյան գույնով։ Ինչպես հայտնում է Nexta live- ը՝ քաղաքում աս...
Փոխանակմամբ ազատ արձակված Վլադիմիր Կարա-Մուրզան Պուտինի մեղադրել է Նավալնիի և Նեմցովի սպանությունների մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում քաղաքական գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպա...