Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Մանավազյանը ներկա են գտնվել Փարաքարի ավագանու նիստին
ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Մանավասյանը ՔՊ ավագանու անդամների հրավերով ժամանել են Փարաքարի ավագանու նիստին:
«Ես չեմ կարծում, որ այստեղ անհանգստացնող ինչ-որ բան կա կամ կարող է լինի, որովհետեւ ՔՊ խմբակցությունը եւ «Դավիթ ՄԻնասյան» դաշինք խմբակցությունները ունեն համապատասխան թվով քվեներ, որ կատարեն իրավազոր նիստը եւ իրավազոր ընտրություն կատարեն: Կարծումեմ բոլոր խնդիրները տեխնիկական են եւ շատ շուտով բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նշենք, որ առավոտից խմբակցություններին չի հաջողվում նիստ անցկացնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
ՀԱՊԿ խաղաղապահներին 75 օդանավ տեղափոխում է Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին Ղազախստան է տեղափոխում 70 հատ Ил-76 եւ հինգ հատ Ан-124 օդանավ։ Օդանավները խաղաղապահների տեղափոխ...
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը անընդունելի է համարել Ղազախստանի ՀԱՊԿ-ին դիմելը, երբ այն նախագահում է ՀՀ-ն
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այ...
Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի Ղազախստանի նոր վարչապետի թեկնածությունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության նոր ղեկավարի թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին, հայտնում է «Սպո...