Փոխանակմամբ ազատ արձակված Վլադիմիր Կարա-Մուրզան Պուտինի մեղադրել է Նավալնիի և Նեմցովի սպանությունների մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում քաղաքական գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպանության համար, հայտարարել է Վլադիմիր Կարա-Մուրզան Բոննում Deutsche Welle-ի խմբագրությունում կայացած մամուլի ասուլիսում՝ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև գերիների փոխանակումից հետո։
«Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածը շատ պարզ և սարսափելի ցույց է տալիս, որ այն, ինչ կոչվում է գերիների փոխանակում, փրկում է մարդկային կյանքեր։ Ինձ համար դժվար է չմտածել, որ գուցե եթե որոշ գործընթացներ ավելի արագ ընթանային, ապա շատ լավ կլիներ, որ Ալեքսեյը ողջ ու ազատ լիներ...»,- ասել է նա։
Իր խոսքով` Վլադիմիր Պուտինն անձամբ է պատասխանատու Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպանությունների համար։
«Այսօր Ռուսաստանում միայն ավտորիտար ռեժիմ չէ, մեր երկրում տիրում է մարդասպան ռեժիմ»,- ասել է նա։
« Որպես քրիստոնյա գիտեմ, որ Պուտինն անպայման պատասխան կտա իր արածի համար ամենակարեւոր դատի ժամանակ։ Բայց ես շատ եմ ուզում ապրել՝ տեսնելու այն պահը, երբ նա պատասխան կտա իր հանցագործությունների համար սովորական դատարանում»,-ասել է Կարա-Մուրզան։
Գերմանիայի Բոնն քաղաքում գտնվող Deutsche Welle-ի գրասենյակում տեղի է ունենում մամուլի ասուլիս, որին մասնակցում են քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը, Վլադիմիր Կարա-Մուրզան եւ Անդրեյ Պիվովարովը։ Նրանք ազատվել են ռուսական գաղութներից օգոստոսի 1-ին Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև տեղի ունեցած գերիների փոխանակման արդյունքում։
Փոխանակման շրջանակներում Ռուսաստանը Գերմանիային և ԱՄՆ-ին է հանձնել 16 բանտարկյալների՝ դրա դիմաց ընդունելով ութ ռուսների, ովքեր մեղադրվում կամ դատապարտվել են արևմտյան երկրներում լրտեսության, ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության և կիբերհանցագործությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ վերջին հրամանատարը` ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրաման...
Ռուսաստանում սպանության կազմակերպման կասկածանքով կալանավորվել է սենատոր Դմիտրի Սավելևը
ՌԴ-ում դատարանը կալանավորել է սպանության մեջ կասկածվող ռուս սենատոր Դմիտրի Սավելևին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական...
Ինձ հետ կատարվածը համարում եմ բռնի արտաքսում. Իլյա Յաշին
Քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, ով ազատվել էր Ռուսաստանի գաղութից Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև գերիների փոխանակմ...
Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսի հետ բանավիճելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակից Քամալա Հարիսի հետ բանավե...