Քաղաքականություն
Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է. ՆԳՆ
Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Auroranews-ի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը․
«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ես չեմ մեկնաբանում և ոչ ոք չպետք է մեկնաբանի. Ուշակով
Բանակում չեմ ծառայել, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում. ՊԵԿ նախագահ
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. վարչապետ
Julya