ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում դժոխքը շարունակվում է, էթնիկ զտումներն Ադրբեջանի դեմքն են. Թերքոթ
Ամերիկահայ բարերար և իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթն X-ի միրոբլոգում տեսանյութ է տեղադրել Ստեփանակերտից և կից գրառում կատարել. «Դժոխքը շարունակվում է Ստեփանակերտում՝ Արցախում: Ադրբեջանի կառավարական աղբյուրները գրում են.«Քաղաքը շարունակում է մաքրվել աղբից». Մենք՝ հայերս, գիտենք, թե դա ինչ են նշանակում։ Էթնիկ զտումներ: Սրանք 150 հազար հայ խաղաղ բնակիչների տներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն և այլևս չեն չվերադառնա։ Ճիշտ այնպես, ինչպես 90-ականների սկզբի արեցին 350 հազար Բաքվի հայերը։ Սա Ադրբեջանի դեմքն է»:
Ինքը՝ Թերքոթը, ծնվել է Բաքվում: 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով մեկնել և հաստատվել է Միացյալ Նահանգներում։ 2021 թվականին դարձել է առաջին փախստական կինը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում։ Աստվածատուրյանը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի խորհրդարանում արյունահեղություն է եղել
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) պատգամավորները կռվել են, գրում է թուրքական BBC ծառայությունը։ Նշվում է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանգլադեշում ցուցարարները ավերում են վարչապետ Հասինայի հոր հուշարձանը
Բանգլադեշում ցուցարարները փորձում են քանդել երկրի առաջին ղեկավար և պաշտոնաթող վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և լքել երկիրը
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել անկարգությունների ֆոնին և լքել երկիրը: Այս մասին News 18 հեռուստաալիք...