Բախումների ֆոնին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքը խախտել է հավաքների և ցույցերի մասին օրենքը, և որ ցուցարարների դեմ կկիրառվի համաչափ ուժ։


«Հանրահավաքի կազմակերպիչները բռնության կոչեր են արել։ Նրանք վնասել են Ատոնելի փողոցում գտնվող նախագահական պալատի ցանկապատերը և փորձել են ներխուժել»,- հայտարարել է նախարարությունը։


Այսօր ՏԻՄ ընտրությունների ֆոնին տեղի էին ունեցել բողոքի ցույցեր։ Ցուցարարները փորձել էին ներխուժել նախագահական նստավայր։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, իրավապահները կիրառել էին ջրցան մեքենաներ։


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահական պալատը գրոհելու փորձ կատարած ցուցարարները քրեական հանցագործություն են կատարել։ Նա հավելել է, որ այսօրվա անկարգություններից հետո Վրաստանում գտնվող օտարերկրյա գործակալները լիովին կչեզոքացվեն։ Նա հավելել է, որ բախումների ժամանակ վիրավորվել են ոստիկաններ, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Քաղաքականություն