Փաշինյանը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը: Փաշինյանն այս մասին շեշտեց կառավարության նիստում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին աջակցության վերաբերյալ ծրագրի քննարկման ընթացքում:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ շատ դեպքերում տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված չեն, որ հարկային հաշվետվության ձևերը պարունակում են այնպիսի հնարավորություն, որ տնտեսավարողները ճիշտ տվյալներ ներկայացնեն իրենց ապրանքային պաշարների վերաբերյալ:
«Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Ամենայն հարգանով՝ ես բացառում եմ դա: Մենք 6 տարի է, ինչ խնդրում, աղաչում ենք օրենքով սահմանված ձևով հաշվարկել: Բացառված է բանավոր խոսքի հիման վրա որևէ բան փոխհատուցելը»,–ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ կարող է միայն խոսքով ասել, որ պահեստում, օրինակ, 15 մլն դրամի ապրանք է ունեցել: Երբ կհիմնավորվի, կառավարությունը համապատասխան վերաբերմունք կորդեգրի:Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մ...
Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Տեղեկությու...
ԱԺ նախագահը դադարեցրել է Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մ...