
Կենտրոնացած ենք այն ծրագրերի ուղղությամբ, որոնք թույլ կտան փոխել օդի որակը ձմռան ամիսներին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացու կողմից տրված օդի որակի վերաբերյալ հարցին:
«Մենք ամբողջ քաղաքում ունենք տեղադրված մոտ 160 օդի որակի չափիչ սարքեր, որոնք տեղադրված են ամենախոշոր շինարարությունների հատվածում: Այդ օդի որակի չափիչ սարքերը ցույց են տալիս, որ ավելի տաք ամիսներին օդի որակը բավականին լավն է, և ավելի ցուրտ ամիսներին, մասնավորապես ձմռանը, Երևանում օդի որակը իրապես ոչ այնքան բարվոք է:
Հետևապես մենք կենտրոնացրել ենք մեր ծրագրերը բոլոր այն ուղղություններով, որոնք որ մեզ թույլ կտան էականորեն փոխել օդի որակը ձմռան ամիսներին: Մասնավորապես, կենտրոնացած ենք լինելու մեր քառամյա ծրագրով հանքարդյունաբերության վրա, կարգավորում ենք ունենալու ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների համար, կանաչապատման ուղղությամբ ենք աշխատանքներ պլանավորում:
Վերջին երեք տարիներին մենք մոտավորապես 50 հա կանաչ տարածքներ ենք ստեղծել իրենց ոռոգման համակարգերով, որոնք նույնպես նպաստում են Երևանում օդի որակի բարելավմանը: Այս ծրագրերը շարունակական են լինելու»,- նշել է Ավինյանը: