Գերլարված իրավիճակ Սիսիան-Լծեն ճանապարահատվածում
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, պարեկները, Սիսիանի փրկարարական ջոկատի փրկարարները,, արտակարգ ռեժիմով են աշխատում Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ 100-ից ավելի բեռնատարներ ու մոտ 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել, ու պարեկներին և փրկարարներին հաջողվում է ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում ապահովել վարորդների անվտանգ երթևեկությունը։
Ճանապարհը մասամբ մերկասառույց է ու ելնելով վարորդների անվտանգությունից՝ պարեկները առանձին-առանձին են թույլատրում, որպեսզի բեռնատարները տեղաշարժվեն, հակառակ դեպքում րոպեների ընթացքում նշված ճանապարհահատվածում վարորդների կողմից խցանում կստեղծվի և այն կհասնի մի քանի կիլոմետրի։
Այս պահին աշխատանքերը պարեկային և փրկարար ծառայության ծառայողների կողմից շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտ...
Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը
Երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է: Րոպեներ առաջ երգչի մենեջերը հրապարակում արեց,որը ներկայացն...
Մանրամասներ՝ ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան վերաբերյալ
Ինչպեսս արդեն տեղեկացրել էինք մահացել է ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը: Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «...
Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է և գիտակցության չգալով մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նա...