Տեղեկատվության ազատությունը խախտած 5 պաշտոնյաներից 1-ը շրջակա միջավայրի նախարարն էր
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյա էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն պաշտոնյաների ցուցակին, որոնք 2019-ին խախտել են տեղեկատվության ազատությունը:
«Տարեսկբզին հրապարակել էինք այն պաշտոնյաների սև ցուցակը, որոնք 2019 թ.-ին խախտել են տեղեկատվության ազատությունը։ Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլևս ազատված են զբաղեցրած պաշտոնից։ Վերջինը շրջակա միջավայրի նախարարն էր։
Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու և վատ աշխատանքի միջև։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային և հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սև ցուցակի հղումը՝ այստեղ։
#ՏԱ_Սևցուցակ
#FOICA»,-գրել է Շուշան Դոյդոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...