Հասարակություն
Ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանի հանրային սննդի կետում. ՍԱՏՄ
Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 17․09․2025 թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․)։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:





Նմանատիպ հոդվածներ
Թրամփի վարչակազմը պաշտոնանկ է արել USAID-ի 2 բարձրաստիճան պաշտոնյայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայի տարբեր շրջաններում տեղադրվել են ցուցատախտակներ` նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիաներ՝ ՌԴ տարբեր շրջաններում․ կան ձերբակալվածներ
Սա աշխատանքային տիպիկ իրավիճակ է․ Լուկաշենկոն ընկել է սառույցի վրա հոկեյի ժամանակ
Ավելին Հասարակություն բաժնից
Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել
Սայաթ-Նովայի պողոտայում փոխվում է երթևեկության կազմակերպումը
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
5.0