Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ–ում արժեթղթերի շրջանառության թույլտվության համաձայնագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց «ԵԱՏՄ–ում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. հունվարի 31-ին Ալմաթիում:
Նշվում է, որ համաձայնագիրը մշակվել է ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորողների կողմից` որպես «Բրոքեր-դիլեր» պիլոտային նախագծի շարունակություն:
Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը և շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների համար ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ են ստեղծվում։
Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում ցուցակված և շրջանառվող «բարձր որակի» արժեթղթեր առանց իրենց «հարազատ» բորսան լքելու և առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական բենզինի ազդեցությունը կարտացոլվի հունվարյան գնաճում. ԿԲ նախագահ
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին այսօ...
Ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք` բենզին իրացնող 4 խոշոր ընկերություններին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկե...
Apple-ը ցանկանում է հեռացնել Twitter-ը AppStore-ից. Մասկ
Իլոն Մասկը հայտնել է, որ Apple-ը ցանկանում է հեռացնել Twitter-ը AppStore-ից։ Այս մասին գործարարը գրառում է արել թվիթերյա...
Սպասվում է 4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի արհեստական բանականության կենտրոնը
Հրազդանում բացվել է Firebird ընկերության արհեստական բանականության կենտրոնը, որը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Հայաստանու...