ՀԱՄԱՍ-ը Գազայում պարտվել է և պետք է ընդունի իր «կապիտուլյացիան». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը Գազայում պարտվել է իր պայքարում և պետք է ընդունի իր «կապիտուլյացիան»՝ ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի։


«ՀԱՄԱՍ-ը շատ ծանր պատասխանատվություն է կրում պաղեստինցիների առջև ծառացած աղետի համար։ Այն պարտվել է։ ՀԱՄԱՍ-ը պետք է հաշտվի սեփական կապիտուլյացիայի հետ»,- Սաուդյան Արաբիայում Ֆրանսպրես գործակալությանը լրատվական գործակալությանը ասել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ հղում անելով ՄԱԿ-ի վերջերս ընդունված բանաձևին, որը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին զրկել ապագա պաղեստինյան պետության կառավարումից։


Երեքշաբթի Թրամփը ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տվեց՝ Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խաղաղության ծրագիրն ընդունելու համար։

Քաղաքականություն