
Սիրիայի որևէ բաժանում չի լինի. Էրդողան

Անկարան թույլ չի տա Սիրիայի ապակայունացումը, նրա տարածքային ամբողջականության խախտումը և այնտեղ ահաբեկչական կազմավորումների հայտնվելը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք դեմ ենք Սիրիայի բաժանման մասին ցանկացած հայտարարության։ Նրա միասնականության պահպանումը և մեր սահմաններից դուրս ահաբեկչական կառույցների ձևավորման կանխումը մեր առաջնահերթություններն են։
Այդ նպատակներին հասնելու համար մենք գործի ենք դրել դիվանագիտական բոլոր խողովակները։ Մենք գործում ենք համբերատար, անկեղծ և առողջ բանականության դիրքերից։
Բայց եթե դիվանագիտական նախաձեռնություններն արդյունք չտան, Թուրքիայի դիրքորոշումն ու գործողությունները բոլորին քաջ հայտնի են։ Մենք թույլ չենք տա, որ Սիրիայում կրկնվի դեժավյուի սցենարը»,- ընդգծել է Էրդողանը: