«Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է դեպի պատերազմ»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է դեպի պատերազմ։ Չեմ դադարի կրկնել, եթե մենք գործենք այնպես, ինչպես պահանջում են պատերազմի կանոնները, ապա վստահորեն կունենանք արդյունք, որը կարող է անակնկալ լինել Ադրբեջանի համար։
Մենք չպետք է խաղանք Ադրբեջանի խաղի կանոններով, չպետք է նրա ստեղծած խնդիրների լուծման հետևից գնանք, այլ այդ ստեղծած խնդիրները ուղղենք նրա դեմ, փորձենք ամենաբարձր նիշը դնելով պատժամիջոցներ պահանջել։ Սա արտաքին քաղաքականությունում, իսկ ներքինում բացառապես մեկ ուղղության վրա պետք է շեշտը դնենք։ Քանի որ մեզ այս պահին կարճաժամկետ կտրվածքով է խնդիր առաջացնելու, կամ ռազմական հնարավոր ագրեսիա վարելու Ադրբեջանը, ապա պետք է մեր ողջ ռեսուրսները ուղղենք ռազմարդյունաբերություն և բանակ․․․
Այս հարցը մեկ լուծում ունի, և այդ լուծումը ընդունելի է և՛ աշծարհի կողմից, և՛ միջնորդների կողմից, և՛ թշնամու կողմից։ Դա ուժով լուծումն է․․․ Իսկ մնացած բոլոր դեպքերում արդեն երեք տարին էլ բավարար է, որ ցույց տա , թե ինչ ամուլ են, թե ինչ ստահոդ և փափուկ բարձի էֆեկտ ունեն․․․ Մի խոսքով, մեր պայքարը պիտի շարունակենք, որը կարծում եմ լինելու է ավելի դժվար, բայց լավ ավարտով»:
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...