«56 խոշոր միջազգային կազմակերպություններ ՌԴ-ից տեղափոխվում են մեզ մոտ». Ղազախստանի վարչապետ
Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը հայտնել է, որ ՌԴ-ից հեռացած արդեն 56 ընկերություններ մտադիր են բիզնեսը տեղափոխել Ղազախստան:
«Մենք կազմել ենք առավել խոշոր այդպիսի ընկերությունների ցուցակը. դրանք 300-ից ավելի են: Նրանց հետ համապատասխան աշխատանք ենք անցկացրել Ղազախստանում իրենց աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկացնելու համար:
Այսօրվա դրությամբ այդ ցուցակի 56 ընկերություններ ցանկություն են հայտնել աշխատել, իրենց գրասենյակները տեղափոխել Ղազախստան: Նրանց հետ մենք այժմ առարկայական աշխատանք ենք տանում դրանց պայմանների, ժամանակի եւ դրանց տեղափոխման վայրի ուղղությամբ»,- ասել է երկրի վարչապետը:
«Ինտերֆաքս»-ը հաղորդել է, որ այսօրվա դրությամբ ընկերությունների մի մասն արդեն դրական որոշում Է ընդունել եւ արդեն կարելի Է ասել, որ տեղափոխել են իրենց գրասենյակները. այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Honeywell-ը, inDriver-ը, Fortescue-ն, Marubeni-ն եւ ուրիշներ:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...