Անահիտ Ավանեսյանը` բժշկական կենտրոնների փակվելու մասին
Մարզային բժշկական կենտրոնները կանցնեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, կլինեն կառավարչական փոփոխություններ: Նախարարության ենթակայության անցնելու համար նախատեսված կազմակերպաիրավական ձևակերպումների մասով աշխատանքը կատարվել է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ մարզային ԲԿ-ները պետք է հագեցվեն ամբողջապես՝ ըստ մաստեր պլանի։
«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,- նշել է Ավանեսյանը։
Նախարարն ասել է, թե իրենց խոստումն է, որ առնվազն 50 առողջապահական կենտրոն պետք է կառուցեն, վերակառուցեն ու արդիականացնեն։






























