Աղետից տուժած Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը սկսել է շահագործվել
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան, հայտնում են Լոռու մարզպետարանից։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը աղետի հետևանքները լիարժեքորեն վերացնելու նպատակով: Նա նշել է, որ աղետի գոտու խնդիրները ՀՀ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և առաջիկայում հստակ ծրագրեր կառաջարվեն։
Մարզի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Քարկոփի ջրագիծը վերականգնվել է, սակայն ջրամատակարարումը կիրականացվի կոյուղագծերի մաքրման վերջնական աշխատանքներից հետո։
Քարկոփի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել հետիոտնային կամրջի՝ արագ կերպով վերականգնման, ինչպես նաև աղետի առաջին իսկ օրից աջակցության լայնածավալ աշխատանքների համար:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադար...
Coca-Cola-ն 2022 թվականին հեռանալուց հետո Ռուսաստանում վերստին գրանցում է իր ապրանքային նշանները
Ամերիկյան The Coca-Cola ըմպելիքներ արտադրող ընկերությունը հայտեր է ներկայացրել իր ՝ Coca-Cola, Fanta և Sprite ապրանքանիշ...
Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երևան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին:...
Ինչպես է Բայդենը շնորհավորել Թրամփի ծնունդը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ։«Շնորհավոր 78-ամյակդ, Դոնալդ: Ընդունեք...