ԱԷՄԳ-ն զգուշացրել է Զապորոժյեի ատոմակայանում միջուկային վթարի ռիսկի մասին

ԱԷՄԳ-ն զգուշացրել է Զապորոժյեի ատոմակայանում միջուկային վթարի ռիսկի մասին՝ էլեկտրաէներգիայի երկարատև անջատման պատճառով


«Ատոմակայանի պահեստային դիզելային գեներատորները բավարար վառելիք ունեն միայն 10 օրվա համար։ Պահեստային համակարգերի անջատումը կհանգեցնի միջուկային վառելիքի հալման», - նշված է հաղորդագրության մեջ:


Ռուսական հրետակոծության պատճառով կայանը անջատվել է էլեկտրացանցից։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորներով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Գեներատորները և կայանը նախատեսված չեն այս տեսակի աշխատանքի համար և երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Արդեն տեղեկություններ կան, որ գեներատորներից մեկը խափանվել է», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։ Նա նաև ընդգծել է, որ ռուսական հրետակոծությունը խոչընդոտում է էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը։


«Սա սպառնալիք է բացարձակապես բոլորի համար։ Աշխարհում ոչ մի ահաբեկիչ երբեք չի համարձակվել անել այն, ինչ Ռուսաստանն է անում ատոմակայանի հետ։ Եվ ճիշտ է, որ աշխարհը չի լռում։ Ես հանդիպում անցկացրի զինվորականների և Էներգետիկայի նախարարության հետ։ Ես հանձնարարեցի կառավարությանը՝ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությանը, Արտաքին գործերի նախարարության հետ միասին, աշխարհի ուշադրությունը հնարավորինս շատ հրավիրել այս իրավիճակի վրա», - հավելեց Ուկրաինայի նախագահը։

Քաղաքականություն