Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր շարժասանդուղքներ. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։
Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուխքներ,
Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
Նորացվել է օդափոխման համակարգը,
Կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։
Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից»։
Նմանատիպ հոդվածներ
Օխոտսկի ծովում մոտ 300 ձկնորս մնացել է սառցակտորի վրա
Սախալինի մարզում ՌԴ ԱԻՆ աշխատակիցները փորձում են փրկել 300 ձկնորսի, որոնք մնացել են ցամաքից կտրված սառցակտորի վրա: Այս մ...
Իրանում հակակառավարական ցույցեր են սկսվել
Իրանում սկսվում են հակակառավարական ցույցեր: Այս մասին հայտնում է Ateo Breaking թելեգրամյան ալիքը: «Протесты в мире» թելե...
Երևանում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել հայ և ղազախ ուժայինների մասնակցությամբ
Հայաստանում ինտերնետ խարդախության կասկածանքով երկու զանգերի կենտրոնի ավելի քան 40 աշխատակից է բերման ենթարկվել։ Այս մասի...
Ուզում էի ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմել է, թե ինչպես է ցանկացել ավտոբուսով իր...