Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 000 դեպքը հավանական սցենար է. Թորոսյան
Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 000 դեպքը հավանական սցենար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս թիվը բարձր է այն իմաստով, որ ավելի շատ է, քան մենք կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց կուղարկենք տուն, բայց բարձր չէ այն իմաստով, որ, ամեն դեպքում, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել»,-ասաց նա և հավելեց, որ ԱԺ-ում իր կողմից հնչեցված թիվը, թե սահմանափակումների թուլացումից հետո կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, և վարակակիրների թիվը հասնի 500 000-ի, պարզապես թիվ չէր, այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտ մեկ ամիս առաջվա գնահատումն էր Հայաստանի համար՝ վարակվելու 500 000 դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացումներ և հազարավոր մահեր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...