Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞․ «Հրապարակ»
Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Թերեւս` մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ` ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար: Թերթը Սարուխանյանին հարցրել է՝ ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»։
«Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասել է նա:
«Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձեւերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակել է նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»:
Հարցին, թե արդյոք մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։
«Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»,- պատասխանել է Սարուխանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
2026-ի ընտրությունները՝ Մոսկվայի թիրախում. Հայաստանի շուրջ լայնածավալ հիբրիդային գործողություն է ընթանում
Ռուսաստանում գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) հաքերային հարձակման արդյունքում հրապ...
«Որքան հասկանում եմ, հեղափոխությունը բանակ է հասել». Ստեփան Դանիելյան
Որքան հասկանում եմ, հեղափոխությունը բանակ է հասել, նոր սերունդը՝ զինվորները, հին սերնդից՝ սպաներից, իշխանությունն իրենց...
Նեթանյահուն կկանչվի հարցաքննության
Իսրայելի գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան որոշել է կանչել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ «գաղտնի փաստաթղթերի արտահոս...
Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ կա․ քաղաքապետը մանրամասնեց
Քննարկվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքա...