Պատճառը վրեժխնդրությունն է եղել. ՔԿ-ի նախագահը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել, ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Այս մասին Հ1–ին տված հարցազրույցում հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։


Մենք ունենք ցուցմունքներ, որ դեպքից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանը իրեն պատկանող շինության տարածքում կրակ է արել, տարան, որտեղ հայտնաբերվել են այդ հագուստները։ 


«Նարեկ Օհանյանը, գիտակցելով, որ առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջեւ, որ հերքվի իր վարկածը։ Մենք այնուհետեւ հայտնաբերեցինք մարզասրահի քարտը, քարտի տերը ցուցմունք տվեց, որ դեպքից օրեր առաջ պայուսակը տվել է հանցանք կատարած անձին։ Մեղադրյալը մեկ ամիս հետևել է, իմացել է՝ տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում է՝ որևէ առնչություն չի ունեցել»,– ասել է Արթուր Պողոսյանը։


Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։

Քաղաքականություն

Պատահարներ