Էրդողանը նշել է՝ որ երկիրը կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը
Գազայի հատվածից և Լիբանանից հետո իսրայելական զորքերի հարձակումների հաջորդ թիրախը կարող են դառնալ «թուրքական հողերը»: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում Է ՌԻԱ Նովոստին։
«Բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից և Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կդառնան այն վայրը, որին իր հայացքն ուղղելու է Ավետյաց երկրի պատրանքով գործող իսրայելական վարչակազմը», — ասել է հանրապետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ այժմ Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացնում և ահաբեկչական հարձակումներ է կազմակերպում Լիբանանի վրա: Էրդողանը հավելել է, որ դրա հետ մեկտեղ հրեական պետությունը փորձում է մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշել նաև տարածաշրջանի մյուս երկրներին:
Սեպտեմբերի 23-ին իսրայելական զորքերը հայտարարեցին Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին: Դրա հիմնական նպատակը «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն էր։
Նմանատիպ հոդվածներ
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...