Քաղաքականություն
Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային. Հախվերդյանի պարզաբանումը
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը տեսաուղերձով մեկնաբանել է իր տված հարցազրույցում աղմուկ հանած արտահայտությունները, որոնք վերաբերում էին արցախահայությանը: «Եթե հարցը վերաբերում է Արցախում ապրող…
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը տեսաուղերձով մեկնաբանել է իր տված հարցազրույցում աղմուկ հանած արտահայտությունները, որոնք վերաբերում էին արցախահայությանը:
«Եթե հարցը վերաբերում է Արցախում ապրող հայերին, ես նրանց դեմ ոչ մի բան չունեմ: Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային»,- պարզաբանել է Հախվերդյանը:
Նա հավելել է, որ եթե որևէ մեկն իր խոսքերն այլ ձևով է մեկնաբանել, դա նրա պրոբլեմն է:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը: Նա, մասնավորապես, ասել էր. «Քծնանքի քաղաքականությունը արցախցիների մոտ դեռ շարունակվում է, դա ադրբեջանական հատկություն է: Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
No Comment
Ռուբեն Հախվերդյանը հյուրընկալվել է Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հ...
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «բացարձակապես մտացածին» է համարում իր որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առաջադրված մեղադրանքը։...