Լարված իրավիճակ՝ քննչականը մտել է «Կիլիկա» գործարան․ ArmԼur
Պայթյունավտանգ իրավիճակ «Կիլիկիա» գործարանում․ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնեսի շուրջ քննչական գործողություններ են։
ArmԼur.am-փոխանցմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գործարանում ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել և ողջ գործարանը փակել։
Գործարանում էին Քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաև սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը, սակայն, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ իր գործարանի շուրջ իրականացվող գործողությունների մասին։
Մեզ հասած տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը գործարար Հակոբ Հակոբյանին արդեն իսկ 450 միլիոն դրամի տուգանք է նշանակել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարարը հրաժարվել է վճարել տուգանքը՝ պատճառաբանելով․ «Ի՞նչ սխալ բան եմ արել և ի՞նչ հիմքով պետք է այդ գումարը վճարեմ»։
Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից առաջ, և ըստ էության, քաղաքական իշխանությունները սկսել են «ռեկետ» գործարարների նկատմամբ՝ աննախադեպ տուգանքներ նշանակելով։
Գործարանի փակ դռները բացվեցին։ Սակայն պետք է նշել, որ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2021 թվականից քննվող քրեական գործ կա, որի մասին միայն հիմա՝ 4 տարի անց, հիշել են։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուր...
Այդ քայլով ինքնամաքրվել են՝ մերկացնելով ռուսատյացության այլանդակությունը․ Զախարովա
Գերմանիայի Արտաքին գործորի նախարարությունը, որը երկրում Հաղթանակի օրվա տոնակատարության շրջանակներում Ռուսաստանի քաղաքացի...
Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատունը խիստ բողոքի է արժանացել
Օգոստոսի 7-ին Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատունը խիստ բողոքի էր արժանացել՝ Ճապոնիայի իշխանությունների կողմից Տոկիոյում...
Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը
Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարա...