Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի

Այսօր ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Փաքփուրի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԶՈւ ԳՇՊ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին իր գոհունակությունը հայտնելով երկրի պաշտպանական համակարգերի և սարքավորումների ամրապնդման, արդիականացման և թարմացման գործընթացի կապակցությամբ, ընդգծեց զինված ուժերի պատրաստվածությունը՝ դիմակայելու ցանկացած հնարավոր սպառնալիքի և ագրեսիայի և հավելեց.


«Զինված ուժերի, մասնավորապես բանակում և ԻՀՊԿ-ում, համադրվածությունը, համագործակցությունը և միասնությունն այն գործոններն են, որոնք երաշխավորում են թշնամու դեմ հաղթանակը, անկախության, ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հեղափոխության և իսլամական համակարգի իդեալների պահպանումը: Աստծո շնորհիվ այս մոտեցումը կշարունակվի մեծ ոգով»:




Քաղաքականություն