Ռուանդայի զորքերը ներխուժել են Կոնգոյի սահման․ Reuters
Ռուանդայի զորքերը հատել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հետ սահմանը և մտել նրա տարածք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԿԴՀ-ի զինված ուժերի հրամանատարության հայտարարությանը։
Ռուանդայի ստորաբաժանումները հարձակվել են Կոնգոյի անվտանգության ուժերի դիրքերի վրա, ինչին պատասխան են ստացել և ստիպված են եղել նահանջել։ Զինվորների թիվը դեռևս անհայտ է, բախումների ընթացքում հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։
Երկու հարևան պետությունների միջև հակամարտությունը սրվեց դեռևս 2021 թվականի հունվարին, երբ «Մարտի 23-ի շարժման» խմբավորման անդամները հարձակողական գործողություններ սկսեցին ԿԴՀ-ի արևելքում: Կոնգոյի իշխանությունները Ռուանդային մեղադրում են այս ապստամբների հետ մեղսակցության մեջ։
ՄԱԿ-ի փորձագետները հայտնել են, որ ապացույցներ ունեն, որ Ռուանդայի զորքերը կռվել են Կոնգոյի արևելյան հատվածում M23-ի կողմից և ապստամբներին մատակարարել զենք ու անհրաժեշտ պարագաներ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...