Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զոհերի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այսօր այդ երկրի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների հետևանքով կրած մարդկային կորուստների մասին։
Մասնավորապես, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօրվա գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակի երեք զինծառայող է զոհվել։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր գործելաոճի համաձայն, այսօրվա սադրանքում մեղադրել է հայկական կողմին։
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողներին և կրակ բացում նրանց ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...
Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է․ Մովսես Հակոբյանը՝ սահմանային իրավիճակի մասին․ ԶԼՄ
Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին...