Ֆրանսիայի բանակը բարձր ինտենսիվությամբ ռազմական հակամարտության է նախապատրաստվում
Ֆրանսիական բանակը պատրաստվում է բարձր ինտենսիվությամբ մարտական գործողություններ իրականացնել թշնամու դեմ, որն ունի նմանատիպ կրակային ուժ։ Այս մասին Politico-ի եվրոպական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել է Մայա-լե-Կանում մարտական պատրաստության կենտրոնի (CENTAC) ղեկավար, գնդապետ Ակսել Դենին։ Տեղեկությունը փոխանցում է Ведомости-ն։
«Աշխարհը բացահայտել է իր իրական էությունը. այն անկայուն է, վտանգավոր, և ոչ բոլորն են ընկեր», – նշել է Դենին:
Ուսումնական կենտրոնում պայմանները հնարավորինս մոտ են իրական մարտական գործողություններին։ Այնտեղ վերարտադրվում է հրետանու դղրդյունը, ինչպես նաև նրա հարվածներից լուսային բռնկումները, ամենուր ցրված են աղմուկի ականներ, իսկ ռադիոկապը պարբերաբար ընդհատվում է առանց նախազգուշացման։
Պարբերականը գրում է, որ 120 քառ.կմ երկարությամբ ուսումնամարզական հավաքը յուրահատուկ է Ֆրանսիայի համար, քանի որ այնտեղ զորքերի տարբեր ճյուղեր՝ տանկային, հետևակային, հրետանային՝ կարող են մասնակցել համատեղ զորավարժություններին:
«Սպաները պոտենցիալ թշնամիներ չեն նշում, բայց զորավարժությունները նախատեսված են այն բանի համար, որպեսզի զինվորներին պատրաստեն պատերազմի այնպիսի հակառակորդի հետ, ինչպիսին Ռուսաստանն է», – ընդգծում Է Politico-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին, ելույթ ունենալով Փարիզում Ուկրաինայի աջակցության գագաթնաժողովից հետո, չի բացառել ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ուղարկումն Ուկրաինայի տարածք: Այդ միջոցին ԵՄ երկրներից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գնալ, հավելել է նա։ Դրանից հետո Ֆրանսիայից մի քանի հակասական հայտարարություններ հնչեցին, մինչդեռ երկրի դաշնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Գերմանիան, հավաստիացրին, որ իրենք զորք չեն ուղարկի Ուկրաինա: Մարտի 8-ին Մակրոնը, հերթական անգամ պատասխանելով Ուկրաինա զորք ուղարկելու մասին հայտարարության մասին հարցին, ասել է՝ «ինչ-որ բան չբացառել, չի նշանակում դա անել»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները վաղուց արդեն գտնվում են Ուկրաինայում և օգնում են երկրի զինված ուժերին: Կրեմլում նշել են, որ Մակրոնի խոսքերն ընդգծում են Արևմուտքի երկրների անմիջական ներգրավվածությունն Ուկրաինական հակամարտությունում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական...