Ռազմական
Ռուսական կողմը հարվածներ է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին
Վիննիցայի շրջանում ռուսական ուժերը հարձակվել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտի վրա՝ հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Նատալյա Զաբոլոտնայան: Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, ավելի ուշ՝ վերականգնվել, տուժածներ և վիրավորներ չկան:
Ենթակառուցվածքներ են վնասվել նաև Զապորոժիեի շրջանում։ Վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ առանց էլեկտրականության է մնացել մարզկենտրոնի շուրջ 9 հազար բաժանորդ։ Զապորոժիեում մասամբ ավերվել է նաև ագրոտեխբիզնես խանութի շենքը:
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Օդեսայի շրջանի երկաթուղային ենթակառուցվածքին: Նշվում է, որ տուժածներ չկան: Գնացքների շարժն արդեն վերականգնվել է:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին նշել է պատերազմը շարունակաելու 3 դրդապատճառ
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է թշնամին նախապատրաստում ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով․ Թորոսյան
Julya
Իրանի դեմ ԱՄՆ-ն օգտագործել է GBU-57 ռումբեր. Fox news
Lilit A.